Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար առաջնահերթ կլինի աշխարհի առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար առաջնահերթ կլինի աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջնային նպատակն աշխարհի առաջնությունում լավագույնս հանդես գալն և Օլիմպիական ուղեգիր նվաճել է: «Բաքուն հերթական մրցաշար էր, որին մասնակցություն բերեցինք: Մեր հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է: Բոլոր մարզիկներն էլ այստեղ են նախապատրաստվում Լաս Վեգասի առաջնությանը: Չեմ կարող ասել, որ թիմը վերականգնվել է ամբողջությամբ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն աշխարհի առաջնության համար հայտնի կլինի Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարից հետո: Այն կկայանա հուլիսի 18-ին և 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում