Ադրբեջանի բանակը Նախիջեւանում մարտավարական զինավարժանքներ է անցկացրել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի բանակը Նախիջեւանում մարտավարական զինավարժանքներ է անցկացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/812265.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը 2015 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն մարտավարական զինավարժանքներ են անցկացրել Նախիջեւանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, զինավարժանքներն անցկացվել են սահմանափակ տեսանելիության, բարդ ռելիեֆի եւ անկայուն եղանակի պայմաններում մարտական նշանաձգության գծով:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այդ առնչությամբ հայտնել է, որ զինավարժանքների շրջանակում միջոցառումներ են անցկացվում նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պաշտպանական ներուժը ամրապնդելու եւ Առանձին համազորային բանակի մարտունակությունը բարձրացնելու գծով:
Մարտավարական զինավարժանքներին գիշերային մարտական նշանաձգության օգտագործամամբ մասնակցել են Նախիջեւանում տեղակայված Առանձին համազորային բանակի անձնակազմը, զրահատեխնիկան, ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային եւ հրետանային զորամասերը: