Ինովացիա

ՆԱՍԱ-ի New Horizons տիեզերակայանը նվազագույն հեռավորության վրա անցավ Պլուտոն մոլորակի կողքով

1 րոպեի ընթերցում

 ՆԱՍԱ-ի New Horizons տիեզերակայանը նվազագույն հեռավորության վրա անցավ Պլուտոն մոլորակի կողքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ի New Horizons տիեզերակայանը 9 տարվա թռիչքից հետո մոտեցել է Պլուտոն մոլորակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը, հուլիսի 14-ին մոտ 14կմ/վ արագությամբ տիեզերակայանը մոտենում է մոլորակի ամենախոշոր արբանյակին՝ Խարոնին:

Բավարար քանակությամբ լուսանկարներ հավաքելուց հետո New Horizons-ը դրանք կարճ ժամանակահատվածում կփոխանցի Երկիր մոլորակ:

Գաճաճ մոլորակի և իր արբանյակի միջև հեռավորությունը կազմում է մոտ 19570 կմ, ինչը մոտ 20անգամ ավելի կարճ է Երկրի և Լուսնի միջև հեռավորությունից: New Horizons տիեզերակայանից ստացված տեղեկությունների շնորհիվ գիտնականներին հաջողվել է արդեն իսկ հստակ որոշել գաճաճ մոլորակի չափսերը, որի շառավիղը կազմում է 2370 կմ: Նախկինում ենթադրվում էր, որ այն կազմում է 1208 կմ: Ինչպես նաև պարզվեց, որ մոլորակի խտությունը ավելի փոքր է նախկինում ենթադրություններից և առավել մեծ է սառույցի ծավալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում