Պաշտոնական

Կառավարությունում քննարկել են Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկել են Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում քննարկվել է Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվելիք տոնական միջոցառումների ցանկը:

Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է նիստի ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմել տոնական միջոցառումների վերջնական ծրագիրը և այն ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում