Պաշտոնական

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները գտնվում են վարչապետի մշտական ուշադրության կենտրոնում

2 րոպեի ընթերցում

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները գտնվում են վարչապետի մշտական ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ և վստահեցրել, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության հետ ևս մեկ անգամ լրացուցիչ քննարկել խնդիրների լուծման տարբերակները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում