Տարածաշրջանային

Բաքվում հայ հետախույզի մասին նկարահանվող ֆիլմը հերթական հակահայկական աղմուկի պատճառ է դարձել

5 րոպեի ընթերցում

Բաքվում հայ հետախույզի մասին նկարահանվող ֆիլմը հերթական հակահայկական աղմուկի պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա 1» հեռուստաալիքի պատվերով Բաքվում նկարահանվում է հայ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի մասին «Լանդ-լիզ» վերնագրով ֆիլմ, ով հայտնի է որպես «Թեհրան 43» հանրահայտ ֆիլմում խորհրդային հետախուզության` 1943 թվականին գերմանական լրտեսների դեմ դիմակայության մեջ սխրագործության գլխավոր հերոսի նախատիպ: Ֆիլմը «Ռոսիա 1» հեռուստաալիքով նախատեսվում է ցուցադրել օգոստոսի վերջին:

Հետխորհրդային տարիներին հայտնի էր դարձել, որ 1943 թվականին Թեհրանում ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդների վրա կատարված մահափորձը կանխելու գործում գլխավոր դերակատարություն է ունեցել Իրանում «Ամիր» կեղծանունով գործող խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանը:

Ֆիլմը նկարահանող ռուսաստանյան ընկերության գործադիր պրոդյուսեր Միխայիլ Շեստակովը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանման համար Ադրբեջանն ու Բաքուն ընտրվել են Իրանի հետ ուժեղ «նույնականության» պատճառով, եւ որ նոր ֆիլմի նկարահանման առիթն այն է, որ «Թեհրան 43» ֆիլմի պատմության գլխավոր հերոս Գեւորդ Վարդանյանը թոշակի անցնելուց հետո լրագրողներին խոստովանել էր, որ ֆիլմին ծանոթացել է դրա նկարահանումից հետո, եւ ափսոսանք հայտնել, որ ֆիլմում Թեհրանն այնքան էլ արժանահավատ չի երեւում եւ չափից ավելի «խղճուկ» է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայ լեգենդար հետախույզի մասին ֆիլմի նկարահանումը Բաքվում Ադրբեջանում հերթական հակահայկական սպանդալի պատճառ է դարձել:

Ադրբեջանի իշխանամետ haqqin.az կայքն անմիջապես բողոք է ներկայացրել այդ երկրի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը` Բաքվում հայ հետախույզի մասին ֆիլմի նկարահանման թույլատրության հարցով:

Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես պատասխանել է, թե նախարարությունն, իբր, Ադրբեջանի տարածքում «Լենդ-լիզ» ֆիլմի նկարահանման թույլատրություն չի տվել, եւ որ «տվյալ դեպքում իրենց ոչ ոք չի դիմել»:

Միխայիլ Շեստակովը haqqin.az-ի թղթակցին ասել է, որ ֆիլմում իրենց, իբր, հաջողվել է շրջանցել «հայկական թեման»:

«Նախնական սցենարով ծրագրվում էր, որ ֆիլմում պետք է ներկա գտնվեն Թեհրանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները, եւ ցուցադրվի հայկական գերեզմանոցը, բայց հետո մենք հրաժարվել ենք դրանից: Իսկ ինչ վերաբերվում է գլխավոր հերոսին, ապա նա ազգությամբ ռուս խորհրդային հետախույզ Իվանն է», -ասել է Շեստակովը:

Հետաքրքիր է, որ ադրբեջանցի թղթակցի այն հարցին՝ ի՞նչ տարբերություն, թե ազգությամբ ով է «Լենդ-լիզ» ֆիլմի հերոսը, եթե «Թեհրան 43» ֆիլմից հետո հայտնի է դարձել, որ նրա նախատիպը Գեւորգ Վարդանյանն է, Շեստակովն ասել է. «Ես «Թեհրան 43»-ը չեմ դիտել»:

Ռուսաստանյան նկարահանող խմբի Բաքու այցի կազմակերպիչ հեռուստալրագրող Շաքիր Էմինբեյլին հուլիսի 13-ին հարցաքննության է կանչվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:

«Թեհրան 43» ֆիլմի շնորհիվ, որը խորհրդային եւ ֆրանսիական կինոյի փայլուն դերասաններ Իգոր Կոստոլեւսկիի, Արմեն Ջիգարխանյանի, Նատալյա Բելոխվոստիկովայի եւ Ալեն Դելոնի մասնակցությամբ համատեղ նկարահանվել էր «Մոսֆիլմ», Mediterranee Cinema, Pro Dis Film ստուդիաների կողմից, միջին եւ մեծ տարիքի հանդիսատեսին լավ հայտնի է Երրորդ ռեյխի ամենագաղտնի պլանը ձախողած` գերմանացի լրտեսների հետ դիմակայության մեջ խորհրդային հետախուզության սխրագործության մասին պատմություն: Գերմանացի լրտեսները Հիտլերի անմիջական հրամանով պետք է մի հարվածով ազատվեին միլիոնավոր մարդկանց ճակատագիրն ու աշխարհի ապագան լուծելու համար Թեհրան ժամանած հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդ Ստալինից, Ռուզվելտից եւ Չերչիլից:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում