Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Մադրիդում

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Մադրիդում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարումԼևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեր ընտրանին վաստակեց 3 -ական ոսկե և արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեցին Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ):71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Ռաֆայել Ալեքսանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում