Տարածաշրջանային

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը սպառնացել է ռուսաստանյան ԶԼՄ-ներին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը սպառնացել է ռուսաստանյան ԶԼՄ-ներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել է ռուսաստանյան այն ԶԼՄ-ներին, որոնք պատրաստվում են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովի` հուլիսի 13-ին հայտարարած մամուլի ասուլիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է moderator.az լրատվական կայքը:

Կայքի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Ստերլիգովի մամուլի կոնֆերանսին մասնակցած յուրաքանչյուր լրագրող անմիջապես կհայտնվի իրենց անցանկալի անձանց «սեւ ցուցակում», քանի որ մինչ այժմ ոչ մի լրագրող այդ ասուլիսին մասնակցելու համար պաշտոնական Բաքվից «թույլտվություն» չի ստացել:

Շուշիում Ստերլիգովի մամուլի կոնֆերանս հրավիրելու մասին լուրը հայտնել է ռուսաստանյան REN TV հեռուստաալիքը, որի թղթակիցը ռուս գործարարի հետ զրուցել է Ստեփանակերտում:

Ադրբեջանում դժգոհությամբ են ընդունել ընտանյոք հանդերձ ԼՂՀ-ում հաստատվելու մասին Ստերլիգովի որոշումը: Հիքմեթ Հաջիեւն այդ առնչությամբ հայտարարել էր, որ ԼՂ-ում Ստերլիգովի հաստատվելու մասին լուրը ճշտվելուց հետո Ադրբեջանը նրան կներառի իր ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ը տխրահռչակ «սեւ ցուցակում» ընդգրկում է ԼՂՀ այցելող բոլոր հանրահայտ անձանց, լրագրողներին, պետությունների ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին:

Ադրբեջանական այդ ծիծաղելի «սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ օրերս Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետության դասեր անցկացրած աշխարհահռչակ երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, իսկ ավելի վաղ` մի քանի անգամ ԼՂՀ այցելած աշխարահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տխրահռչակ «սեւ ցուցակը» սկսել է հրապարակել 2013 թվականից: 2015 թվականի հունիսի դրությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված է 470 մարդ: Նրանց մեծ մասը հայտարարել է, որ իրենց համար միեւնույնն է Ադրբեջանի այդ ծիծաղելի ցուցակում հայտնվելը, քանի որ իրենք մարդասիրությունը վեր են դասում քաղաքականությունից:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում