Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Մոսկվա` հանդիպելու ՌԴ վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Մոսկվա` հանդիպելու ՌԴ վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ և ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում