Սփյուռք

Կիևի հայկական եկեղեցին կառուցվում է Հայաստանից տարված տուֆով

1 րոպեի ընթերցում

Կիևի հայկական եկեղեցին կառուցվում է Հայաստանից տարված տուֆով

ԿԻԵՎ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում հայկական եկեղեցու կառուցման հարցը եղել է Ուկրաինայի հայերի միության հրավիրած կոնֆերանսի օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անալիտիկա»-ն, քննարկմանը ներկայացվել են եկեղեցու կառուցման նախագիծն ու շինարարական աշխատանքի ընթացքը:

Պարբերականը շեշտում է, որ իրականացվել է հսկայական աշխատանք շինարարության համար: Եկեղեցու շինարարության համար օգտագործվում է հազվագյուտ երանգով տուֆ, որը բերվում է Հայաստանից:

Եկեղեցու շինարարության մասին որոշում կայացվել էր 2012 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են ավելի ուշ՝ մի շարք չնախատեսված հարցեր կարգավորելուց հետո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում