Տարածաշրջանային

Գերման Ստերլիգովը կհայտնվի Ադրբեջանի «սեւ ցուցակում»

3 րոպեի ընթերցում

Գերման Ստերլիգովը կհայտնվի Ադրբեջանի «սեւ ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհառչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ը պատրաստվում է իր տխրահռչակ «սեւ ցուցակում» ընդգրկել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովին:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:Ադրբեջանն իր համար ծիծաղելի «սեւ ցուցակ» է հորինել, որում ներառում է Արցախ այցելած տարբեր երկրների պաշտոնյաներին, լրագրողներին, աշխարհահռչակ մարդկանց եւ անգամ ուսանողներին, որոնք, դրա համար, իբր, պետք է ստանան Բաքվի «թույլտվությունը»:

Գերման Ստերլիգովը, նրա կինն ու հինգ երեխաները երեք շաբաթ առաջ Ռուսաստանից տեղափոխվել են Արցախ: Հայտնի մեծահարուստը մտադիր է հիմնավորվել եւ նոր բիզնես սկսել Արցախում, ինչի համար հանձնարարել է իր օգնականներին վաճառել Ռուսաստանում իր ունեցվածքը:

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում վարպետության դասեր անցկացրած Լյուբով Կազարնովսկայային եւս այդ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին:

«Սա այն հողն է, որտեղ պետք է ստեղծագործել, սա այն հողն է, որտեղ հիմա հանգիստ չէ, սակայն նման միջոցառումներով միայն կարելի է մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծել այն մասին, որ պետք չէ վախենալ Ղարաբաղ այցելելուց: Այստեղ կարելի է բացել հոգին եւ սիրտը եւ միասին արարել», -Ստեփանակերտում հայտարարել է Կազարնովսկայան:

Աշխարհառչակ երգչուհին հայտնել է, որ մտադիր է մոտ ժամանակում Արցախում ներկայացնել Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը, ինչպես նաեւ օպերային ստուդիա բացել Ստեփանակերտում:

Ադրբեջանի ԱԳՆ-ը տխրահռչակ «սեւ ցուցակը» սկսել է հրապարակել 2013 թվականից: 2015 թվականի հունիսի դրությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված է 470 մարդ: Նրանց մեծ մասը հայտարարել է, որ իրենց համար միեւնույն է Ադրբեջանի այդ ծիծաղելի ցուցակում հայտնվելը, քանի որ իրենք մարդասիրությունը վեր են դասում քաղաքականությունից:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում