Հասարակական

Հարավային Կորեայում հայ մարմնամարզիկը ոսկի է նվաճել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում հայ մարմնամարզիկը ոսկի է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկած 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) հայ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է առաջին մեդալը:

«Ուրախ լուր: Հարավային Կորեայում ընթացող 28-րդ ունիվերսիադայում մենք նվաճեցինք առաջին մեդալը՝ մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ) նվաճեց ոսկի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկել են 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա): Իրադարձությանը Հայաստանը մասնակցում է 22 հոգանոց թիմով՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար և 2 այլ ներկայացուցիչ: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից մասնակցում է ուսանողական խաղերին: Հայկական պատվիրակությունը մրցելու է 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզականխաղերը(Ունիսվերսիադա) կավարտվենհուլիսի14-ին:Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում