Արմեն Աշոտյանը միջազգային օլիմպիադաներից մեծ ակնկալիքներ ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեծ ակնկալիքներ ունի առարկայական միջազգային օլիմպիադաներում Հայաստանը ներկայացնող աշակերտներից:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարը նշեց, որ չի ցանկանում շատ առաջ ընկնել, բայց, իհարկե, ակնկալիքները մեծ են:

«Վերջին տարիներին մեր աշակերտները պարզապես փայլել են միջազգային առարկայական օլիմպիադաներում՝ ամեն անգամ ինչ-որ նոր նիշ գրավելով և նոր ռեկորդ սահմանելով: Անցյալ տարի մենք ունեցանք մեր անկախության տարիների ընթացքում ամենամեծ թվով օլիմպիական մեդալները. հայ աշակերտները 19 մեդալ էին բերել: Դա մի քանի անգամ ավելի շատ էր, քան հարևան երկու պետություններինը միասին վերցված»,-նշեց Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարի խոսքով՝ իրենք մեդալների թվային պլանավորում չունեն:

«Ամեն մի օլիմպիադա յուրահատուկ է, և շատ կարևոր է աշակերտների համար ստեղծել համապատասխան պայմաններ, ինչը մենք արել ենք՝ կազմակերպելով նրանց լրացուցիչ պարապմունքները, ճամբարները Ծաղկաձորում, տարբեր ուսումնական բազաներում: Մասնագետներն իրենց հետ աշխատել են: Ցավոք, մեր թիմը Բաքվի քիմիայի օլիմպիադային չի մասնակցի, բայց մնացած օլիմպիադաներին մենք մարտական ենք տրամադրված: Հաջողություն մաղթենք մեր երեխաներին և անհամբեր սպասենք իրենց արդյունքներին»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Միջազգային օլիմպիադաներն արդեն իսկ մեկնարկել են:Մումբայում (Հնդկաստան) հուլիսի 5-12-ն անցկացվում է ֆիզիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան: Հայաստանն օլիմպիադային կներկայանա հինգ մասնակցով:

Հուլիսի 4-16-ն էլ Թայլանդում անցկացվում է մաթեմատիկաառարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին մեր երկիրը կմասնակցի վեց հոգուց բաղկացած թիմով:

Հուլիսի 12-19-ը Դանիայի Օրհուս քաղաքում կանցկացվի դպրոցականների կենսաբանություն առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան, որին կմասնակցի չորս պատանի: Հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը Ղազախստանում չորս պատանի կմասնակցի ինֆորմատիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային, իսկ հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Ինդոնեզիայում կանցկացվի աստղագիտության օլիմպիադան: Հայաստանն այս իրադարձությանը կներկայանա 5 հոգանոց կազմով: Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում օգոստոսին տեղի կունենա աշխարհագրությունառարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանից կմասնակցի երեք պատանի:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում