Երկու զինծառայող է զոհվել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով
1 րոպեի ընթերցում
![Երկու զինծառայող է զոհվել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/811370.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Պ.-ին (ծնվ. 1992թ.) և Ս.Գ.-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ Մ.Թ.-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս.Զ.-ի (ծնվ. 1989թ.) դիերը:
Բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ են, ՀՀ քաղաքացիներ: