Տարածաշրջանային

Վրացիները հիշեցրել են իրենց հողերը Ադրբեջանի կողմից բռնակցված լինելու մասին

2 րոպեի ընթերցում

Վրացիները հիշեցրել են իրենց հողերը Ադրբեջանի կողմից բռնակցված լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում Ադրբեջանի «Գաբալա» եւ Վրաստանի «Դինամո» ֆուտբոլային թիմերի միջեւ անցկացված հանդիպման ժամանակ վրացի երկրպագուները հիշեցրել են, որ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող հյուսիսարեւմտյան Զաքաթալայի եւ Կախի շրջանները բռնակցվել են Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com-ը հայտնում է, որ «Դինամո»-ի երկրպագուները տրիբունաներից կախել են «Հիշում ենք Զաքաթալան եւ Կախին. 1921» բովանդակությամբ «լուրջ քաղաքական» պաստառներ:

UEFA-ի պաշտոնյաների միջամտությունից հետո է միայն հաջողվել երկրպագուներին հանել տալ այդ պաստառները:

Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է, որ անմիջապես կհետազոտի հարցը:

Դա վրացի երկրպագուների` վրացական հողերը Ադրբեջանին բռնակցված լինելու մասին առաջին հիշեցումը չէ: 2014 թվականի հուլիսի 31-ին Բաքվում «Նեֆթչի» եւ «Չիխուրա» թիմերի միջեւ հանդիպման ժամանակ վրացական թիմի երկրպագուները նման պաստառ էին կախել: Այդ պաստառում Զաքաթալան եւ Կախին նշվել էին որպես Վրաստանի տարածք:

Այն ժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն հարցի առնչությամբ հայտարարել էր, որ միջադեպը կազմակերպվել է սադրիչների կողմից, որոնք փորձում են փչացնել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները:

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Վրաստան

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում