Տնտեսություն

ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլար պետական արտահանման վարկ կտրամադրի

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլար պետական արտահանման վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները քննարկելեն ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայնագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Նա ընդգծել է, որ փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է. պատգամավորները կքննարկեն «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում