Պաշտոնական

Կառավարությունն ԱԺ-ին կառաջարկի գումարել արտահերթ նստաշրջան

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն ԱԺ-ին կառաջարկի գումարել արտահերթ նստաշրջան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հունիսի 30-ին կանցկացնի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը, օրակարգային միակ հարցով՝ գործադիրն Ազգային ժողովին կառաջարկի 2015 թվականի հուլիսի 2-ին ժամը 12:00-ին հրավիրել արտահերթ նստաշրջան:

ԱԺ օրակարգում կլինի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաս­տանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարու­թյանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում