Տարածաշրջանային

Բաքվում անցկացված Եվրոխաղերից ամենաշատը հարստացան Ալիեւի դուստրերը. OCCRP

5 րոպեի ընթերցում

Բաքվում անցկացված Եվրոխաղերից ամենաշատը հարստացան Ալիեւի դուստրերը. OCCRP

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կազմակերպված հանցագործությունների եւ կոռուպցիայի զեկույցի նախագիծ» (OCCRP) կազմակերպության թղթակիցները հրապարակել են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի ընտանեական բիզնեսի վերաբերյալ հերթական հետազոտությունը, որում նշվում է, որ Բաքվում հունիսի 12-28-ին անցկացված Եվրոպական խաղերի միջոցառումից այդ երկիրը հսկայական ծախսերի դիմաց ոչ մի ֆինանսական օգուտ չի քաղել, սակայն, փոխարենը ավելի շատ հարստացել են Ալիեւի երկու դուստրերը, ովքեր Ադրբեջանում 10 խոշորագույն հյուրանոցներից 6-ի սեփականատերերն են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ չի բացառվում, որ Ալիեւի ընտանիքը քողարկված մասնաբաժին ունի նաեւ մնացած 4 հյուրանոցներում:

Ըստ հետազոտության` Եվրոպական խաղերի համար Բաքու ժամանած բարձրաստիճան հյուրերը տեղավորվել են հիմնականում Ալիեւի դուստրերին պատկանող հյուրանոցներում, որոնք լեփ լեցուն են եղել խաղերի ընթացքում:

Նշվում է, որ Բաքվում ավարտված խաղերի վրա աշխարհի ուշադրությունը գրավելու համար Ալիեւը մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսել: Դրա համար նա հին շենքերի վրա պլաստիկ ծածկեր է անցկացրել, նոր ճանապարհներ կառուցել եւ Եվրոպական խաղերի բացման եւ փակման արարողությունների վրա 240 մլն ԱՄՆ դոլարից ավելի ֆինանսական միջոցներ ծախսել. Լեդի Գագային բացման արարողությանը կատարած մեկ երգի համար Ադրբեջանը 2 մլն ԱՄՆ դոլար է վճարել:

OCCRP-ն պարզել է, որ Ալիեւի ընտանիքին պատկանող հյուրանոցներում ստանդարտ համարների գները սկսվել են 286 ԱՄՆ դոլարից, միջին վիճակագրական ադրբեջանցու ամսական աշխատավարձը կազմում է մոտ 430 ԱՄՆ դոլար: Ընտանիքի վերահսկողության տակ 2400 համարներ կան: Դա նշանակում է, որ խաղերի ժամանակ միայն հյուրանոցային բիզնեսից Ալիեւները նվազագույնը 10 մլն ԱՄՆ դոլար եկամուտ են ստացել:

Անշարժ գույքի գծով փորձագետը, ով չի ներկայացել, OCCRP-ի թղթակցին հայտնել է, որ Ադրբեջանում Ալիեւներին պատկանող կամ էլ նրանց հետ կապ ունեցող շքեղ հյուրանոցների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար:

OCCRP-ն անդրադարձել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայլիովայի կողմից Ալիեւների ընտանիքի ունեցվածքի հետազոտություններին, ինչի համար վերջինս ներկայում հայտնվել է բանտում: Իսմայիլովան պարզել է, որ բացի հյուրանոցային բիզնեսից, Ալիեւի դուստրերին է պատկանում Pasha հոլդինգը, Silkway ընկերության մեծ մասնաբաժինը, Fairmont եւ AzInko Development անշարժ գույքի շինարարական ընկերությունները, Մեծ Բրիտանայի Վիրջինյան կղզիներում գրանցված Arbor Investments Limited, Harward Management Limited ընկերությունները, Ադրբեջանի տարածքում գործող հանքարդյունաբերության մի շարք եկամտաբեր օբյեկտներ, Pik Palace Şahdağ եւ Park Chalet Şahdağ զբոսաշրջային համալիրները:

Ամերիկացի ադրբեջանցիների «Հանուն ժողովրդավարության» (AZAD) ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Գորխմազ Ասգերովը միառժամանակ առաջ հայտարարել էր, որ Ալիեւն Ադրբեջանից օգտվում է որպես իր սեփական գույքից:

«Նա անգամ նախագահի աթոռն է հորից որպես ժառանգություն ստացել: Ալիեւների օրոք Ադրբեջանում ժողովրդավարությունն իսպառ վերացել է: Այդ պատճառով ադրբեջանական հասարակությունը կողմ է Ալիեւների ունեցվածքի հանրայնացմանը: Եթե խորհրդային շրջանում Մոսկվան էր գողանում կասպյան թառափն ու խավիարը, ապա այժմ նույն բանն Ալիեւն է անում», -ասել է նա:

OCCRP-ն նշել է, որ առաջիկայում Ադրբեջանում նոր միջազգային միջոցառումներ են նախատեսվում, որոնցից եւս ամենաշատ եկամուտը միանշանակ կստանան Ալիեւները, այն դեպքում, երբ շարքային ադրբեջանցիները չեն կարողանում հոգալ իրենց ամենօրյա ծախսերը:

Եվրոպական խաղերի հետ կապված` Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակին, լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումներին անդրադարձել է նաեւ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

«1993 թվականից Ադրբեջանը ղեկավարում են Ալիեւները: Ադրբեջանի տնտեսության եկամտաբեր ոլորտները Ալիեւների ընտանիքի վերահսկողության տակ է: Նրանք բանկային հատվածի, հեռահաղորդակցության, ոսկու հանքերի բոլոր բիզնես ոլորտների սեփականատերերն են: Ադրբեջանի մամուլը եւս գտնվում է Ալիեւների վերահսկողության տակ: Space հեռուստաալիքը պատկանում է Ալիեւի քրոջը, Lider հեռուստաալիքը` նրա հորեղբոր որդուն», -հայտնել է «Ալ Ջազիրան»:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում