Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի ստեղծմանը:«Եզակի այց էր: Երկօրյա բուռն քննարկումներ եղան Adidas-ի գլխամասային գրասենյակում՝ կապված Ռիոյի օլիմպիական խաղերում ըմբշամարտի նոր մարզահագուստների նախագծման և թեստավորման հետ: Ծավալվեց շատ արդյունավետ աշխատանք՝ բազմաթիվ խորհուրդներով և առաջարկներով։ Այնուամենայնիվ, սա դեռ առաջին քայլն էր, ամեն ինչ դեռ առջևում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի 2014 թ. աշխարհի չեմպիոնԱրսեն Ջուլֆալակյանըգտնվում էր գերմանական Հերցոգենաուրախում՝ Adidas ընկերության շտաբ-բնակարանում, որտեղ մասնակցում էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի՝ United World Wrestling-ի կողմից նախաձեռնած ըմբշամարտում նոր համազգեստերի դիզայնավորման տարբերակների քննարկման միջոցառմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում