Հայ ատլետներն առաջիկայում կմասնակցեն միջազգային խոշոր միջոցառումների

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում հունիսի 28-ին մեկնարկել է 2015 թվականի Ատլետիկայի ՀՀ առաջնությունը, որը կշարունակվի նաեւ հունիսի 29-ին: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 300 ատլետներ Երեւանի՝ չորս, Գյումրիի` երկու, Վանաձորի, Արտաշատի, Կապանի եւ Արցախի մեկական մարզադպրոցներից: Երկու օր տեւող առաջնությանն աղջիկները եւ տղաները կմրցեն 44 մրցաձեւերում: Առաջնության ավարտին կորոշվեն ՀՀ աթլետիկայի պատանեկան չեմպիոնները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ատլետիկայի ֆեդերացիայի քարտուղար Նարինե Շահբազյանը բարձր գնահատեց նոր սերնդի ունակությունները եւ մարզական կարողությունները: «Ունենք շատ լավ պատանի մարզիկներ եւ մարզուհիներ, ովքեր միշտ բարձր ցուցանիշներ են արձանագրում: Վերջին տարիներին ավելացել է նաեւ սկսնակ ատլետների թիվը, մեծանում է այս սպորտաձեւի նկատմամբ մասսայականությունը»,- ասաց նա՝ գոհունակությամբ ընդգծելով Գայանե Չիլոյանի անունը, ով մեծահասակների շրջանում լավ արդյունքներ է արձանագրում:

Անդրադառնալով մեր մարզիկների հաջողություններին՝ նա ասաց, որ չորս ատլետներ ընդգրկվել են հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի երիտասարդների օլիմպիական փառատոնին: «Առաջիկայում հայ ատլետները կմասնակցեն նաեւ երեք խոշոր միջազգային միջոցառումների. երեք մարզիկ հուլիսի 7-13-ը Տալինում կմասնակցեն մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, երկու մարզիկ Շվեյցարիայում կմասնակցեն ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը եւ մեկ մարզիկ` Կոլումբիայում անցկացվող Պատանիների աշխարհի առաջնությանը»,-ասաց Շահբազյանը՝ ավելացնելով, որ մարզիկները նոր են վերադարձել Սոչիում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ունեն լավ պատրաստվածություն եւ պատրաստ են լավ հանդես գալուն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ ՀՀ պատանիների առաջնությանն Արտաշատից մասնակցուն են տասը մարզիկ, եւ հունիսի 28-ի տվյալներով` ունեն երկու երկրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներ՝ Սաթնիկ Արամյան` 100մ արգելավազք եւ Սմբատ Հախվերդյան` հեռացատկ:

Առաջնությանը հետեւում են ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ