Տարածաշրջանային

Էրդողան. Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը

2 րոպեի ընթերցում

Էրդողան. Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան երբեք թույլ չի տա, որ իր հարավային սահմաններին՝ Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

«Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր քրդական պետության ստեղծումը, որը հարավից սահմանակից կլինի Թուրքիային: Անկարան կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի այդ ծրագիրը երբեք չիրագործվի, որքան էլ բարձր լինի հարցի արժեքը»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հայտարարությունը հնչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ քրդական ռազմականացված միավորումների զգալի հաջողությունների ֆոնին՝ Սիրիայի հյուսիսում: Այսպես, ստացված տեղեկությունների համաձայն շաբաթ օրը քրդական զորամիավորումները դուրս են շպրտել ծայրահեղականներին սիրիական Քոբանի քաղաքից: Ներկայումս քաղաքն ամբողջությամբ քրդերի հսկողության տակ է:

Սիրիայի հյուսիսում գտնվող Հասեքե քաղաքում սիրիական զորքերի եւ քրդական զինված ստորաբաժանումների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել ԻՊ-ի դեմ համատեղ դիմադրության կազմակերպման համար՝ «պաշտոնական իշխանությունների կողմից քաղաքում իրենց ազդեցությունը թուլացնելու համաձայնության դիմաց»: Ըստ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնության, քրդական ղեկավարությունը «կկառավարի Հասեքեյի այն տարածքները, որոնք քրդական ինքնապաշտպանական ուժերը կազատագրեն ահաբեկիչներից»: Այս տարածքներում «քրդերը կկարողանան գերատեսչական շենքերի վրա տեղադրել իրենց դրոշները, պաշտոնական սիրիական դրոշի փոխարեն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում