Իսպանիայի ֆուտբոլային լիգան դատի է տվել ՖԻՖԱ-ին 2022 աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ՖԻՖԱ-ի դեմ հայց է ներկայացրել Լոզանայի սպորտային արբիտրաժային դատարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայցը կապված է 2022թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ն անցկացնելու անհամաձայնության հետ: Լիգան հաշվարկներ է իրականացրել անկախ փորձագետների մասնակցությամբ եւ պարզել, որ գրաֆիկի փոփոխության արդյունքում իր կորուստները կկազմեն 65 մլն եվրո: Հայցի հետ համաձայնվել են եվրոպական բոլոր առաջատար լիգաները, սակայն չեն ստորագրել այն:

«Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր եւ ակումբների շահերը, որոնք մարզիկների եւ հավաքականների զարգացման մեջ հիմնական ներդրումն են կատարում»,- հայտարարել է Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը: Նրա խոսքով՝ աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելով իրենք կկորցնեն 65 մլն եվրո: «Մեզ աջակցել են մյուս լիգաները, սակայն միայն բառերով: Այժմ դեռ շատերը վախենում են ՖԻՖԱ-ից: Սակայն կան շահերի պաշտպանության իրավական խողովակներ: Այդպես են վարվում քաղաքակիրթ մարդիկ: Ոչ ոք չպետք է վախենա դատարան դիմելուց՝ սեփական օրինական իրավունքները պաշտպանելու համար»,- հավելել է նա:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն նշել էր, որ լիգաները եւ ակումբները լրացուցիչ ֆինանսական փոխհատուցում կստանան 2022-ի աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու դիմաց:

Հայերեն Русский

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը

Եվրոպական ինդեքսներն աճել են - 26/10/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26/10/26