Հասարակական

Տավուշի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Տավուշ գյուղի գետի մոտ հունիսի 28-ին, ժամը 08.27-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Կ.-ի դին և ուղևոր՝ 1985 թ. ծնված Հ. Կ.-ին, ով տեղափոխել է Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ուղղել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում