«Tbilisi Open Air 2015»-ի կազմակերպիչները խոստանում են կենդանաբանական այգու փախած կենդանիներից անվտանգ փառատոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժշտասերները և Bambir ռոք խմբի երաժիշտները հնարավորություն կունենան անվտանգ ներկա գտնվելու «Tbilisi Open Air 2015» երաժշտական փառատոնին: Չնայած Թբիլիսիի կենդանաբանական այգու հայտարարությանը, ըստ որի` ջրհեղեղի հետևանքով դեռ ազատության մեջ է վագրերից մեկը, փառատոնի կազմակերպիչները հավաստիացնում են, որ այն անվտանգ կանցնի:«Արմենպրես»-ի հետ զրույցում փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոֆի Էբրալիձեն հավաստիացրեց, որ փառատոնի տարածքը գտնվելու է խիստ հսկողության տակ և պաշտպանված է լինելու 8 կմ երկարությամբ և 2.4մ բարձրությամբ ցանկապատով: «Այն լուսավորված է և յուրաքանչյուր 15 մետրի վրա կանգնած են լինելու անվտանգության աշխատակիցները: Վստահեցնում եմ, որ հայ ուկնդիրները կարող են չվախենալ փառատոնին ներկա գտնվելուց», -ասաց Սոֆի Էբրալիձեն:

«Tbilisi Open Air 2015» երաժշտական փառատոնը տեղի կունենա հուլիսի 3-7-ը Թբիլիսյան ջրամբարի ափին: Փառատոնին ակնկալվում է հյուրընկալել մոտ 1200 մասնակցի: Երկու մեծ բեմերում փառատոնի տարբեր օրերին վրացական խմբերից բացի, հանդես են գալու Զեմֆիրան, «Ակվարիում», «Բամբիռ», «Թայգր Լիլիզ», բրիտանական «Արքայվ» խմբերը, երգչուհի Բեթ Հըրթը, իսկ փառատոնի փակումը կազդարարի «Փլեյսբո» խումբը:

Փառատոնի հսկայական տարածության վրա մասնակիցները հնարավորություն կունենան գիշերել վրանային ճամբարի համար հատկացված մասում, որտեղ նախատեսված է տեղադրել առավել քան 300 վրան:

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի