ՀՀ կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովիռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են օդային հաղորդակցության արդիականացմանը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպման հնարավորությանը, ինչպես նաև ռուսական տարբեր ավիաընկերությունների՝ հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի: