Ջինի Հենսոնը բանաստեղծությունների երկլեզու հրատարակությունը նվիրել է Ցեղասպանության տարելիցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի բանաստեղծուհի և երաժիշտ Ջինի Հենսոնի նոր՝ «Ամպերի տակ» ժողովածուում միահյուսվում են սերը, կորուստը և իղձերը: Գրքի՝ անգլերեն-հայերեն հրատարակությունը հեղինակը նվիրել է Հայոց ցեղասպանության տարելիցին: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հյուր Ջինի Հենսոնը Հայաստանում է՝ հունիսի 27-ին Բյուրական արվեստի ակադեմիայում իր նոր գիրքը ներկայացնելու համար: Նա մեր երկիր է եկել իր ամուսնու՝ հայտնի շոտլանդանցի դիրիժոր Դեյվիդ Դեվիսի հետ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ ամուսինները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերին և շատ են հուզվել:

«Իրենց ամբողջ կյանքում ամուսինները ծառայել են մշակույթին, կրթությանը և ազգերի միջև բարեկամական հարաբերություններին: Մեծ պատիվ է, որ նրանք մեր հյուրերն են: Բյուրականում հունիսի 27-ին անցկացվելու է Ջինի Հենսոնի գրքի շնորհանդեսը, սակայն մի զավեշտալի դեպք է եղել. գրքերը Փարիզից Հայաստան չեն ժամանել, ավելի ուշ կլինեն Հայաստանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գրքի շնորհանդեսին զուգահեռ կներկայացվեն նաև գեղարվեստական համարներ:

«Ամպերի տակ» գիրքը բրիտանացի բանաստեղծուհի և երաժիշտ Ջինի Հենսոնի անդրանիկ ժողովածուն է:«Ինձ համար Հայաստան գալը համարժեք է տուն գալուն, ընկերների և հարազատների շրջապատում եմ ինձ զգում: Անհամբեր սպասում եմ շնորհանդեսին»,- նշեց նա:

Հենսոնի ամուսինը՝ շոտլանդանցի դիրիժոր Դեյվիդ Դեվիսն արդեն չորրորդ անգամ է մեր երկրում: Նշում է, որ նախկինում որպես դիրիժոր է եկել Հայաստան:

«Հայաստանի մի մասն եմ ինձ համարում: Ես այստեղ եմ որպես մարդ, որը Հայաստանի ընկերն է, կիսում եմ ձեր ցավը: Ողջ շոտլանդական ժողովրդի անունից ինձ թույլ եմ տալիս ասել՝ մենք կիսում ենք ձեր ցավը և աղոթում ենք Ցեղասպանության ճանաչման համար, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանն ունենա բարեկեցիկ ապագա»,- նշեց նա:

Շնորհանդեսն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ջինի Հենսոնի գիրքը կներկայացվի նաև Միացյալ Թագավորությունում. Լոնդոնում սեպտեմբերին տեղի կունենա գրքի շնորհանդեսը:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն