ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Billboard հանդեսն ամփոփել Է 2015 թվականի միջանկյալ արդյունքները՝ ներկայացնելով տարվա առաջին կեսի լավագույն երգերը: Ցուցակը հրապարակված Է հրատարակության կայքում: Կոմպոզիցիաները չեն բաժանել ըստ ժանրերի, ուստի վարկանիշում ներկայացված են փոփ, ինդի, Էլեկտրո, քանթրի եւ ռոք ոճի տրեկները: Դրա կազմողները նշել են, որ այդ երգերը կարող են ժողովրդականությունը պահպանել առաջիկա մի քանի տարիներին:
Ցուցակում տեղ են գտել կատարողներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից եւ Ավստրալիայից:
Մասնավորապես, փորձագետները նշել են Ռիհաննայի, Քանյե Ուեսթի եւ սըր Պոլ Մաքքարթնիի համատեղ աշխատանքը, որը կրում Է FourFiveSeconds անվանումը: Բացի այդ, վարկանիշ Է մտել Ship To Wreck կոմպոզիցիան՝ բրիտանական Florence + The Machine ինդի-խմբի նոր ալբոմից: Հանդեսը նշում Է, որ խմբի մենակատարուհի Ֆլորենս Ուելչը վարպետանում Է որպես փոփ կատարող, իսկ տրեկում ուշադրության Է արժանի ամեն ինչ. թե՛ վոկալ տեխնիկան, թեւ կրկներգերը:
Ցուցակում հայտնվել Է նաեւ ԱՄՆ-ից երիտասարդ քանթրի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը, որի դեբյուտային ալբոմը նշվել Է «Գրեմմի» մրցանակով: Այս տարի նա ներկայացրել Է Biscuits սինգլը:
Բացի նրանցից, վարկանիշում տեղ են գտել ռեփեր Fetty Wap-ը, DJ-դուետ Skrillex & Diplo-ն, Years & Years Էլեկտրո տրիոն, Tame Impala ռոք խումբը, The Weeknd-ի երգիչը եւ Jamie xx-ի գործիքավորողը:
Billboard-ի չարթերը եւ վարկանիշերն ամենահեղինակավորներից մեկն են երաժշտության աշխարհում: Billboard Hot 100 ամենշաբաթյա հիթ շքերթը համարվում Է ԱՄՆ-ի՝ երգի պաշտոնական չարթը, իսկ համանման Billboard 200-ը՝ ալբոմայինը: Հանդեսի մասնագետները նաեւ վարկանիշներ են հրապարակում են ըստ տարվա արդյունքների, որոնց թվում են ոչ միայն լավագույն տրեկների, այլեւ լավագույն կատարողների, տեսահոլովակների, սկավառակների եւ երաժշտական շոուների ցուցակները: