ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի իշխանությունները համաձայնել են 6,25 միլիոն դոլար վճարել այն տղամարդուն, որին ռեաբիլիտացիայի են ենթարկել սպանության մեղադրանքով 25-ամյա բանտարկությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անցյալ տարի Ջոնաթան Ֆլեմինգին ազատ են արձակել այն բանից հետո, երբ դատախազները խոստովանել են, որ նա ալիբի Է ունեցել: Ըստ որում Ֆլեմինգը սկզբնապես պնդել Է, որ 1989 թվականին Բրուքլինում իր ընկերոջ մահվան պահին ինքը գտնվել Է արձակուրդում՝ Ֆլորիդայում:
Ազատվելուց հետո Ֆլեմինգը հայտարարել Է դատարանի միջոցով 162 միլիոն դոլարի չափով փոխհատուցում պահանջելու մտադրության մասին: Հաշտության գնալու որոշումն արտացոլում Է բոլոր կողմերի շահերը, հունիսի 23-ին հայտարարել Է Նյու Յորքի գանձապետ Սքոթ Սինգերը:
«Մենք չենք կարող նրան վերադարձնել այն ժամանակը, որը նա անցկացրել Է բանտում, բայց Նյու Յուրքը կարող Է Ջոնաթան Ֆլեմինգին այդ փոխհատուցումն առաջարկել այն անարդարության համար, որը կատարվել Է նրա նկատմամբ»,- ասել Է նա:
Ինչպես պարզվել Է, 1989 թվականին մեղադրող կողմում հանդես եկող դատախազներն ունեցել են Ֆլեմինգի ալիբին հաստատող ապացույցներ, այդ թվում՝ Ֆլորիդայի հյուրանոցի այն չեկը, որը վճարվել Է Նյու Յորքում կատարված ենթադրյալ սպանությունից հինգ ժամ առաջ, սակայն դահախազներն այդ տվյալները չեն ներկայացրել պաշտպանող կողմին: