Վրաստան

Մառնեուլի շրջանում կտեղադրվի խաչքար նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Մառնեուլի շրջանում կտեղադրվի խաչքար նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին

ՄԱՌՆԵՈՒԼ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մառնեուլի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղում հունիսի 26-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված խաչքարի բացում:

Արմենպրես-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը շեշտում է, որ միջոցառումը սովորականներից չէ, քանի որ Մառնեուլի մեծ շրջանում առաջին անգամ է հայկական խաչքար տեղադրվում:

‹‹Եթե հպարտությամբ հայտարարում ենք, որ Ջավախքում շատ խաչքարեր են տեղադրված, եթե հայտարարում ենք, որ Թբիլիսիում նույնպես որոշակի վայրերում խաչքարեր արդեն տեղադրվում են, ապա Մառնեուլի շրջանում սա առաջին խաչքարն է, եւ շատ կարեւոր միջոցառում է թե՛ տեղի հայ բնակչության համար, թե Վիրահայոց թեմի››,- ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ խաչքարի բացման միջոցառմանը կմասնակցեն Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը:

Սա առաջին հոգեւոր մեծ միջոցառումը չէ, որ վերջին շրջանում անցկացվում է Մառնեուլում: Հունիսի սկզբին Մառնեուլի Ախքյորփի հայկական գյուղում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ձեռամբ կատարվել է ընդհանրական մկրտություն: Գյուղի 1861 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին քարաշեն եկեղեցու բացօթյա տարածքում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր կանոններին համապատասխան մկրտություն են ստացել շուրջ յոթ տասնյակ վիրահայեր: Մկրտությունից հետո կայացել է համերգ, որի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երգեր:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում