Խճանկար

Մոնեի «Բաց մանուշակագույն հիրիկներ» կտավն աճուրդում վաճառվել Է 10,8 մլն ֆունտ ստեռլինգով

1 րոպեի ընթերցում

Մոնեի «Բաց մանուշակագույն հիրիկներ» կտավն աճուրդում վաճառվել Է 10,8 մլն ֆունտ ստեռլինգով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլոդ Մոնեի «Բաց մանուշակագույն հիրիկներ» նկարը 10,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (17,1 միլիոն դոլարով) վաճառվել Է Sotheby’s-ի աճուրդում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Հունիսի 23-ին կայացած աճուրդում ֆրանսիացի նկարչի գործը դարձել Է ամենաթանկ լոտը:

Բացի դրանից, աճուրդում վաճառվել Է Պաբլո Պիկասոյի «Գլուխ» նարը, որի համար գնորդը տվել Է 4,4 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 7 միլիոն դոլար), ինչպես նաեւ Կեես վան Դոնգենի Anita en almռe կտավը: Նիդեռլանդացի նկարչի գործն աճուրդով վաճառվել Է 4,1 միլիոն ֆունտով (6,5 միլիոն դոլարով): Մարկ Շագալի «Ծաղիկները լուսամուտի մոտ» նկարը վաճառվել Է 3,2 միլիոն ֆունտով (5 միլիոն դոլարով), հաղորդել Է ArtList պորտալը:

Ընդամենն աճուրդում վաճառվել Է արվեստի 42 ստեղծագործություն: Դրանց միագումար արժեքը կազմել Է 71,5 միլիոն ֆունտ ստեռլինգ (112,9 միլիոն դոլար), նշել Է The Bloomberg-ը:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում