Մարզային

Գյումրիում նստացույցից բերման ենթարկվածների հանդեպ հետապնդում չի իրականացվի

1 րոպեի ընթերցում

Գյումրիում նստացույցից բերման ենթարկվածների հանդեպ հետապնդում չի իրականացվի

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի «Կումայրի» բաժին հունիս 23-ին բերման ենթարկված քաղաքացիների հանդեպ հետագայում ևս հետապնդում չի իրականացվի: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ վկայակոչելով Շիրակի մարզի ոստիկանապետի խոսքը, ըստ որի՝ բերման ենթարկվածների նկատմամբ հետապնդում չի լինելու:

«Վարչության պետը քիչ առաջ հայտարարեց, որ որևէ մեկի նկատմամբ հետապնդում չի իրականացվի: Չնայած կան որոշ խախտումներ, բայց վարչության պետը հայտարարեց, որ հետապնդում չի իրականանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնեց պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ ավելացնելով, որ ինքը ևս հետևողական է լինելու:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս պահի դրությամբ՝ ոչինչ ասել չեմ կարող: Ընդամենը ուզում և հորդորում եմ, որ ամեն ինչ հանգիստ ու խաղաղ լինի»:

Պատգամավորներն ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժին էին եկել՝ իմանալով, որ այդտեղ բերման են ենթարկվել 13 անձինք:

Գյումրու Թատերական հրապարակում նստացույցի մասնակիցները հունիսի 23-ի վաղ առավոտյան բերման էին ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում