Մարզային

Գյումրիում ազատ են արձակվել բերման ենթարկված բոլոր քաղաքացիները

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ազատ են արձակվել բերման ենթարկված բոլոր քաղաքացիները

ԳՅՈՒՄՐԻ« 23 ՀՈՒՆԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ են արձակվել բերման ենթարկված բոլոր 13 քաղաքացիները: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն պարզ է դարձել, որ բերման ենթարկվածներից միայն մեկը՝ Կարեն Պետրոսյանն է ոստիկանություն բերման ենթարկվել որպես կասկածյալ, իսկ մյուսները՝ որպես գործով վկաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարեն Պետրոսյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը, այս պահի դրությամբ Կարենը կասկածվում ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ՝ խուլիգանություն հատկանիշով: «Որպես խափանման միջոց ընդունվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Տվյալ պարագայում յոթօրյա ժամկետում կա՛մ պետք է վերացվի խափանման միջոցը, կա՛մ մեղադրանք առաջադրվի»,-նշեց Արամայիս Հայրապետյանը:

Գյումրու Թատերական հրապարակում նստացույցի մասնակիցներւ վաղ առավոտյան բերման էին ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում