Մարզային

Բալասանյանը պաշտպանում է գյումրեցիների պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

2 րոպեի ընթերցում

Բալասանյանը պաշտպանում է գյումրեցիների պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է ժողովրդի արդարացի պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործուղման մեջ գտնվող քաղաքապետի ուղերձը Գյումրու բնակիչներին է փոխանցել նրա օգնականը: «Հաշվի առնելով Գյումրի քաղաքի, մանավորապես՝ տնակային պայմաններում ապրող մարդկանց սոցիալական ծանր վիճակը, թանկացումը կարող է լուրջ սոցիալական խնդրներ առաջ բերել: Ցանկացած միջամտություն իրավապահների կողմից պետք է կատարվի բացառապես օրենքի և սահմանադրության տառին համահունչ: Հուսով եմ՝ իրավիճակը հնարավորինս արագ կպարզաբանվի»,-նշել է Բալասանյանը:

Էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիայից ոստիկանություն բերման ենթարկվածներ կան նաև Գյումրիում: Խուլիգանության կասկածանքով բերման ենթարկվածները, որոնց թվում են Գյումրիում հայտնի ակտիվիստներ Կարեն Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արմեն Ներսիսյանը, Վարդան Եղիազարյանը, Հայկ Բարսեղյանը, այլք, 13-ն են: Ոստիկանության Կումայրիի բաժին է մտել Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` տեղեկանալու բերման ենթարկվածների վիճակին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը բաձրացնելու համար: ՀԷՑ-ն առաջարկել էր 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ (17 դրամով)՝ գիշերվա և ցերեկվա համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքնում հիմնավոր համարեց 6.93 դրամով թանկացումը: Մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում ցուցարարները պահանջում են չեղարկել հանձնաժողովի որոշումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում