ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեի մերձակա Սաքքարայի հնադարյան նեկրոպոլիսում հայտնաբերվել Է շների շուրջ ութ միլիոն մումիա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Egyptian Gazette հրատարակությունը: Շներն ու նրանց ձագերը թաղվել են շուրջ 2,5 հազար տարի առաջ՝ մահվան աստված Անուբիսի տաճարի մոտ գտնվող կատակոմբներում:
Հին եգիպտացիները երկրպագել են շնագայլի գլխով այս աստվածությանը, որը համարվում Էր մեռյալների հովանավորը, եւ նրա համար կատարել են զոհաբերություններ կենդանիների տեսքով:
Բացի շներից, 173 x 140 մետր չափերով կատակոմբներում գտնվել են շնագայլեր, աղվեսներ, ճուռակներ, բազեներ, բաբուին կապիկներ, մանգուստներ, ցուլեր, քաջահավեր, որոնց նույնպես աստվածացրել են Հին Եգիպտոսում. դրանք համարվում Էին Թոգի՝ իմաստության եւ արդարադատության ասծու խորհրդանիշները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: