Խճանկար

«Քասինի» զոնդը Սատուռնի երեք լուսինների բացառիկ լուսանկար Է արել

1 րոպեի ընթերցում

«Քասինի» զոնդը Սատուռնի երեք լուսինների բացառիկ լուսանկար Է արել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները «Քասինի» տիեզերական զոնդի միջոցով ստացել են Սատուռնի երեք արբանյակների բացառիկ լուսանկար՝ կիսալուսինների տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է NASA-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Լուսանկարում ամենախոշոր արբանյակը Տիտանն Է: Այն գտնվում Է «Քասինիից» մոտավորապես 2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Ռեյա արբանյակը լուսանկարի ձախ կողմի վերեւում Է, այն հետազոտական զոնդից բաժանել Է 3,5 միլիոն կիլոմետր: Երրորդ արբանյակը՝ Միմասն Է, եւ այն գտնվում Է «Քասինիից» 3,1 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, պատկերը գիտական տիեզերանավի ապարատների միջոցով ստացվել Է 2015 թվականի մարտի 25-ին: «Քասինիի» առաքելությունը NASA-ի, ԵՏԳ-ի (Եվրոպայի տիեզերական գործակալության) եւ Իտալիայի տիեզերական գործակալության համատեղ ծրագիրն Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում