Մարզային

Նորոգվում է Գավառ-Գեղարքունիք հանրապետական նշանակության ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

Նորոգվում է Գավառ-Գեղարքունիք հանրապետական նշանակության ավտոճանապարհը

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառ-Գեղարքունիք հանրապետական նշանակության ավտոճանապարհի ընթացիկ նորոգումն ընդգրկված է Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվելիք ընթացիկ ամառային պահպանման ենթակա ճանապարհների ցանկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա ապրիլին եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 15-ը: Ավտոճանապարհը ձգվում է 12.3 կիլոմետր երկարությամբ: Հունիսի 22-ի դրությամբ՝ իրականացվել են ճանապարհի կողնակների եւ կողային առուների մաքրման, փոսային նորոգումների եւ ճանապարհի սանիտարական մաքրման աշխատանքներ: Փոսային նորոգումները կավարտվեն առաջիկա 2-3 օրերի ընթացքում: Աշխատանքների առաջին փուլը կավարտվի հունիսի վերջին: Մինչեւ նոյեմբերի 15-ն իրականացվող ընթացիկ նորոգումների համար ՀՀ պետական միջոցներից ներդրվելու է 10 միլիոն 227 հազար դրամ: Աշխատանքներն իրականացվում է «Գավառ ՃՇՇ»ԲԲԸ շինարարների կողմից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում