Վանեւանում շահագործվելիք խորքային հորը կլուծի գյուղի տնտեսությունների ոռոգման խնդիրը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի տնտեսություններն այս տարվա ոռոգման շրջանում արդեն ջրամատակարարման խնդիրներ չեն ունենա, քանի որ հուլիսի մեկից շահագործվելու է 8-10 լիտր վայրկյան հզորության խորքային հորը` ոռոգելի դարձնելով 20-22 հեկտար վարելահող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վանեւանի գյուղապետ Նորայր Հարությունյանը, խորքային հորի կառուցման եւ գործարկման համար «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից ներդրվել է 14 միլիոն դրամ, իսկ գյուղապետարանը ներդրում կատարել է միայն նախագծի պատվիրման համար:»20-22 հեկտար վարելահողերը գտնվում են հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքերի տակ, եւ մարդիկ լիահույս սպասում են ոռոգման ջրի մատակարարմանը, որը մեր գյուղի 100 տնտեսությունների համար անգնահատելի նվեր է»,- նշեց համայքի ղեկավարը: Ոռոգման շրջանի ավարտից հետո խորքային հորի ջուրը կարող է ծառայել նաեւ բնակիչների կենցաղային կարիքների համար:
Խոսրով Խլղաթյան