Մարզային

Գավառի բժշկական կենտրոնում այս տարվա ընթացքում կատարվել է 178 վիրահատություն

2 րոպեի ընթերցում

Գավառի բժշկական կենտրոնում այս տարվա ընթացքում կատարվել է 178 վիրահատություն

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառի բժշկական կենտրոնում 2015 թվականի ընթացքում գրանցվել է 1908 կանչ, 188 ծնունդ եւ կատարվել է 178 վիրահատություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանը, կանչերը հիմնականում գրանցվում են սրտանոթային համակարգի, միզաքարային եւ միզածորանային հիվանդությունների, ճնշման տատանումների, թունավորումների եւ այլ դեպքերում, իսկ վիրահատությունները հիմնականում վերաբերվում են ճողվածքներին, կույր աղիքին, սրտանոթային հիվանդություններին, նշիկների եւ աղեստամոքսային համակարգի հիվանդություններին:Կենտրոնում գործող բոլոր բաժանմունքներում իրականացվում է կանոնավոր բուժսպասարկում, վիրահատություններ, ծնունդների ընդունում: Բժշկական կենտրոնում այժմ գործում են հետեւյալ բաժանմունքները` ընդհանուր թերապեւտիկ, ընդհանուր վիրաբուժական, ընդհանուր մանկաբուժական« մանկաբարձագինեկոլոգիական, որին կից գործում է կանանց կոնսուլտացիոն բաժանմունքը, ինֆեկցիոն« ռեանիմացիոն , հեմոդիալեզի եւ լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, գործում է նաեւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի ախտորոշման բաժանմունքը։ Բոլոր բաժանմունքները հագեցած են հիմնականում նոր, ժամանակակից բուժսարքավորումներով: «Միայն գանգուղեղային տրավմայի ախտորոշման եւ բուժման համապատասխան սարքավորում չկա, ուստի, հիվանդներին ուղարկում ենք համապատասխան հետազոտության: Իսկ հիվանդանոցի վերազինումից ու հիմնանորոգումից հետո, միանշանակ կարելի է ասել, կրճատվել է առողջական խնդիրներ ունեցող հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ: Դա պայմանավորված էր առաջին հերթին մեր կենտրոնի արդիականացմամբ եւ հագեցվածությամբ», -նշեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրենը:Այսօր Գավառի բժշկական կենտրոնում աշխատում են 39 բժիշկ, որոնց մեջ է սիրիահայ բժիշկ Հակոբ Դամիրյանը: Նա հիվանդանոցում աշխատում է ոչ միայն թերապեւտի ու գաստրոէնտերոլոգի, այլ նաեւ` շտապօգնության բժշկի մասնագիտությամբ: Իսկ նեղ մասնագետների կարիքը, այնուամենայնիվ, զգացվում է: Հատկապես զգացվում է է տրավմատոլոգի եւ ռեանիմատոլոգի կարիք:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում