Խճանկար

Չինացի ուսանողուհու ստամոքսից 14-սանտիմետրանոց գդալ են հանել

1 րոպեի ընթերցում

Չինացի ուսանողուհու ստամոքսից 14-սանտիմետրանոց գդալ են հանել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) համալսարանի 22-ամյա մի ուսանողուհու հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նա պատահաբար 14-սանտիմետրանոց մետաղյա գդալ Է կուլ տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Shanghaiist-ը:

Հանրակացարան գնալու ճանապարհին աղջիկը պաղպաղակ Էր ուտում: Այդ պահին ուսանողներից մեկը հրել Է նրան: Աղջիկը ճչացել Է եւ կուլ տվել գդալը:

Տուժածի խոսքով՝ սկզբում ինքը հարկ չի համարել դիմել բժշկական օգնության: Սակայն, Համացանցում ընթերցելով նմանօրինակ դեպքերի մասին, այնուամենայնիվ, որոշել Է գնալ բժշկի:

Բժիշկները գդալը հաջողությամբ հանել են աղջկա ստամոքսից: Բուժման գործողությունը տեւել Է 10 րոպեից ոչ ավելի՝ ընդ որում չառաջացնելով որեւիցե ներքին վնասվածք:

Լուսանկարը Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում