Խճանկար

Ճապոնիայում ստեղծվել Է նանոպատիճների միջոցով քաղցկեղի բուժման նոր մեթոդիկա

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ստեղծվել Է նանոպատիճների միջոցով քաղցկեղի բուժման նոր մեթոդիկա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քիմիական լցանյութով փոքրաչափ նանոպատիճների միջոցով քաղցկեղային ուռուցքների ճնշման նոր մեթոդիկա են մշակել Տոկիոյի համալսարանի մասնագետները՝ պրոֆեսոր Կաձունորի Կատաոկայի գլխավորությամբ: Այն արդեն ցույց Է տվել իր արդյունավետությունը լաբորատորային գիտափորձերի ընթացքում, եւ մի քանի տարի հետո, ինչպես հավատացնում են մշակողները, կարող Է լիամասշտաբ կլինիկական փորձարկումների ուղարկվել հոսպիտալներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է հետազոտական խմբի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝գիտափորձերի ընթացքում քաղցկեղային ուռուցքներով լաբորատոր մկներին արվել են շուրջ 55 նանոմետր (նանոմետրը մեկ մետրի մեկ միլիոներորդ մասն Է) տրամագծով պատիճներ պարունակող ներարկումներ: Դրանցում եղել Է 64 ատոմական կշռով գադոլինիում քիմիական տարր: Գիտնականներին հաջողվել Է մշակել տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում պատիճները կենտրոնացնել քաղցկեղով ախտահարված մասերում: Ուղղորդված նեյտրոնային ճառագայթման ներգործութայն տակ գադոլինիումը արձակում Է թույլ ճառագայթում, որը թույլ Է տալիս սպանել քաղցկեղային բջիջները՝ վնաս չհասցնելով առողջ հյուսվածքներին:

Մկների վրա կատարված գիտափորձերի ընթացքում, ինչպես հաղորդվում Է, հաջողվել Է Էապես ճնշել քաղցկեղային ուռուցքների աճը: Հետազոտողները կարծում են, որ նանոպատիճների օգտագործմամբ մեթոդիկաները կարող են, մասնավորապես, արդյունավետ լինել ուռուցքաբանական այնպիսի հիվանդությունների բուժման դեպքում, որոնց ժամանակ դժվար Է օգտագործել վիրաբուժական միջամտությունը, օրինակ՝ ուղեղի քաղցկեղի դեպքում:

Լուսանկարը Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում