ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում «Kroger»բանջարեղենի սուպերմարկետների ցանցն իր գնորդներին առաջարկում է անձամբ հավաքել շամպինիոն և կախասունկ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այդ նպատակով սուպերմարկետներում տեղադրվել են պարարտանյութերով լի հատուկ արկղեր, որտեղ աճում են սունկերը: Այնտեղ կարելի է ընտրել ցանկացած սունկ ըստ ճաշակի` փոքր կամ խոշոր:
Սուպերմարկետներում ամեն օր փոխվում են արկղերը, որպեսզի ապահովեն սնկերի թարմությունը:
Բնակիչների համար սա սունկ հավաքելու միակ հնարավորությունն է, ուստի նորարարությունից օգտվում են թե մեծահասակները, թե փոքրերը: