Խճանկար

Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենագեր մարդը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենագեր մարդը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում 33 տարեկանում մահացել է ամենագեր մարդը, ում քաշը կշռում էր մոտ կես տոննա` 413 կգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Կարլ Թոմսոնի դին հայտնաբերվել է իր տանը: Հարևանի խոսքով՝ փրկարարներից մի քանի ժամ է պահանջվել տղամարդու մարմինը բնակարանից շտապ օգնության մեքենա տեղափոխելու համար:

Տեղեկություններ են հաղորդվում, որ Թոմսոնը վերջին 12 ամսում տնից դուրս չէր եկել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում