Սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը Եվրոպական առաջին ամառային խաղերում:
Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչի հետ: Մեր մարզիկը շատ արագ կիրառեց ցավեցնող հնարք, և մրցակիցն անձնատուր եղավ: Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ: Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրոպական առաջին խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 25 մարզիկով և 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Հայաստանը սամբո մարզաձևում ներկայացել է 3 մարզիկով` Աշոտ Դանիելյան, Սոսո Բալասանյան, Տիգրան Կիրակոսյան: