Շոու բիզնես

Քիմ Քարդաշյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռը

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաշոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի երկրորդ երեխան տղա է: Այս մասին Instagram-ի իր էջում գրառում է կատարել Քարդաշյանը՝ հրապարակելով Քայնե Ուեսթի և իրենց առաջնեկ Նորթ Ուեսթի լուսանկարը, որտեղ նրանք ընթերցանությամբ են զբաղված:«Այսպիսի թանկ պահեր, որ ապրել եմ քեզ հետ մեր ճամփորդությունների ժամանակ: Դու այնքան հիանալի հայր ես Նորթի համար և նույնքան հիանալի կլինես մեր ապագա տղայի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանը կատարել է նաև այլ գրառում Հայրերի օրվա կապակցությամբ, որտեղ շնորհակալություն է հայտնել Քանյե Ուեսթին իրենց փոքրիկի համար լավ հայր լինելու համար: Սպասվում է, որ Քարդաշյանի և Ուեսթի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա դեկտեմբերին:

34-ամյա Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ 37-ամյա Քանյե Ուեսթը, ունեն դուստր: Աղջիկը ծնվել է 2013 թվականի հունիսին: Նրան տվել են Նորթ անունը:Անցյալ տարվա մայիսին Իտալիայում ամուսնությունը գրանցելուց հետո Քարդաշյանը եւ Ուեսթը չէին թաքցնում, որ պլանավորում են երկրորդ երեխան ունենալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում