ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 00.15-ին գրանցվել է հյուսիսային լայնության 40.990և արևելյան երկայնության 43.500աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ և 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3 բալ ուժգնությամբ: