Քաղաքականություն

Հայաստանին էներգետիկ նախագծերից դուրս թողնելը խախտում է կայունությունը. բրիտանացի փորձագետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանին էներգետիկ նախագծերից դուրս թողնելը խախտում է կայունությունը. բրիտանացի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դուրս է մնացել Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերից, ինչը անապահովության զգացում է առաջ բերում ու խախտում կայունությունը։ Տեսակետը`Լոնդոնի Թագավորական քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ ռոթ» սեմինարի եզրափակիչ քննարկումների ժամանակ Ջերմանը շեշտեց, որ էներգետիկ անվտանգությունն ուղղակիորեն կապ ունի պետական անվտանգության հետ։ Նավթի եւ գազի մատակարարումների խախտումները կարող են սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը։

«Շատ կարեւոր է դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները։ Ուսումնասիրելով Եվրոպայի անվտանգության հարցում Հարավային Կովկասի դերը՝ անհրաժեշտ է նշել, որ տարածաշրջանն աշխարհում գազի ամենախոշոր շուկաներից է»,- ասաց Թրեյսի Ջերմանը: Նրա խոսքով` Եվրամիությունը գերագնահատել է ինչպես իր էներգետիկ, այնպես էլ արտաքին քաղաքականությունը՝ փորձելով դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների աղբյուրները: Այժմ Եվրամիությունը լուրջ անհանգստություններ ունի էներգետիկ ոլորտում, ինչը կապված է Ռուսաստանի հետ: Ըստ փորձագետի, ՌԴ-ն էներգետիկ ոլորտի գլխավոր մատակարարն է դեպի Եվրամիություն, սակայն վերջին 10 տարվա ընթացքում ցուցաբերում է անկանխատեսելի վարք: Ըստ Ջերմանի, դրանով է պայմանավորված, որ այժմ ԵՄ-ն փորձում է այլ ուղիներ փնտրել:

«ԵՄ-ն նախատեսում է ընդլայնել գազամուղը Թուրքիայի տարածքով, Ադրիատիկ ծովով դեպի Իտալիա։ Վերջին ժամանակներս խոսում են Ռուսաստանից Սեւ ծովի հատակով Թուրքիա գազ մատակարարելու նախագծերի մասին, սակայն ամեն բան դեռ անորոշ է։ Կարեւոր է, որ այդ ենթակառուցվածքները կապում են Հարավային Կովկասը Եվրոպայի հետ, բացի այդ, կապում են նաեւ պետությունները եւ պետությունների միջեւ համագործակցություն են պահանջում նման գազամուղեր կառուցելու համար։ Այդ համակարգը նշանակում է, որ օգուտը կարելի է կիսել հարեւանների հետ, որոնք նման ռեսուրսներ չունեն»,- հավելեց Թրեյսի Ջերմանը:

Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ` հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը: Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում:

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն վարժական հավաքներ

Ռազմական

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն վարժական հավաքներ

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Մշակույթ

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Տնտեսություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Մեղադրանք է ներկայացվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Իրավունք

Մեղադրանք է ներկայացվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սահմանվում է տուգանք․ ուժեղացված ծառայություն՝ Սևանում

Հայաստան

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սահմանվում է տուգանք․ ուժեղացված ծառայություն՝ Սևանում

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

Երևան

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Մշակույթ

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին

Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին

Քաղաքականություն

Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

ՀՀ Նախագահ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում