Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու նպատակով կանցկացվի հեռուստամարաթոն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կնոկենտրոն ստեղծելու նպատակով հունիսի 30-ին կանցկացվի հեռուստամարաթոն: Մի խումբ երիտասարդներ, համախմբվելով այս գաղափարի շուրջ, արդեն երկրորդ ամիսն է, ինչ իրականացնում են տոմսակների վաճառք: 500 դրամ արժողությամբ տոմսակներից գոյացած գումարը, որն արդեն մոտ 1 մլն դրամ է կազմում, կգումարվի տեղական «Ցայգ» հեռուստաընկերությամբ իրականացվող մարաթոնի ընթացքում հավաքված գումարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Սերգեյ Հայրապետյանը, ով, լինելով ռեժիսոր, կարծում է, որ Գյումրիում շատ են օժտված երիտասարդները, ինչն էլ ստիպել է իրենց համախմբվել այս գաղափարի շուրջ: Կինոկենտրոնը հնարավորություն կտա ձեռք բերել տեխնիկա, որն էլ երիտասարդները կարող են օգտագործել: Կինոկենտրոնը կգործի հասարակական հիմունքներով:

Կինոկենտրոնից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ուզում են զբաղվել կինոարվեստով, եթե կոմերցիոն նպատակներ չեն հետապնդում: Նախաձեռնությունն իրականացնելու համար, երիտասարդներն ակնկալում են հավաքել 20-25 մլն դրամ: «Բայց այս պահին, եթե հավաքվի նվազագույնը 4-5 մլն դրամ, որը հնարավորություն տա գնել տեսախցիկ, մենք դա կանենք, այնուհետև կդիմենք միջազգային կինոընկերություններին՝ տեխնիկական աջակցության համար»,-նշեց Սերգեյ Հայրապետյանը:

Ի դեպ, տոմսակների վաճառքը շարունակվում է, բայց ինչպես տեղեկացրեց Սերգեյ Հայրապետյանը, եթե հասարակ գյումրեցիները գնում են տոմսակները, շատ զարմանալի է, որ Գյումրու քաղաքապետը ողջունել է գաղափարը, բայց առայժմ միայն այդքանը, մինչդեռ շատ արագ այս նախաձեռնությանն արձագանքել են Արթիկ, Սպիտակ, Ստեփանավան համայնքների ղեկավարները:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել