Մարզային

Ինքնափլուզման դեպք է գրանցվել Գյումրիում. բնակիչները տարհանվել են

1 րոպեի ընթերցում

Ինքնափլուզման դեպք է գրանցվել Գյումրիում. բնակիչները տարհանվել են

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ինքնափլուզման դեպք է գրանցվել Գյումրիում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունից հունիսի 20-ին ժամը 00.07-ի սահմաններում տեղեկություն է ստացվել,որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գրանցվել է փլուզման դեպք. 2 կիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները սահամանազատել են վտանգավոր հատվածը և տարհանել 10 բնակչի: Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Շենքը վթարայնության 4-րդ աստիճան ունի և վերջին մասնակի փլուզման դեպքը այս շենքում գրանցվել էր 2 օր առաջ: Այս անգամ, մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: Այս շենքում բնակվում են սոցիալապես խիստ անապահով ընտանիքներ, որոնք չունեն անօթևանի կարգավիճակ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում