Մարզային

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրենին եւ բուժաշխատողներին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց  Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրենին եւ բուժաշխատողներին

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Բուժաշխատողի օրվան ընդառաջ եւ վերջերս Վահան գյուղում ու ճամբարակ քաղաքում սննդային թունավորման ժամանակ 55 քաղաքացիներին անթերի ու ժամանակին ցուցաբերած բուժօգնության համարԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալագրի եւ դրամական խրախուսանքի արժանացրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանին, բժիշկներ Կառլեն Ուլումյանին, Մարինե Խաչատրյանին, Ավետիս Դանիելյանին, Արմենուհի Սարիբեկյանին, Նարինե Օհանյանին, բուժքույրեր Եվգինե Ապրեսյանին, Լենա Բալյանին, Արեւհատ Օհանյանին, Զինա Պողոսյանին, Լիլիթ Մուշեղյանին, Սիրուն Սարիբեկյանին, Անահիտ Բրուտյանին, Անահիտ Գալստյանին, Աննա Պողոսյանին եւ Անահիտ Արտաշեսյանին:»Արմենպրես»-ի տեղեկացմամբ` պարգեւները Ճամբարակի առողջապահության կենտրոնում հանդիսավորությամբ տնօրենին եւ բուժանձնակազմին հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: «Ձեր մասնագիտական բարձր որակները եւ բարեխիղճ աշխատանքը արագ ու սեղմ ժամկետներում տվեցին իրենց արդյունքը. մարդիկ ստացան լիարժեք բուժում, կանխվեցին խուճապային տրամադրությունները: Բուժանձնակազմն արեց հնարավորը` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն ու փորձառություն, հոգատար վերաբերմունք, որի համար մարզպետի եւ մեր անունից ձեզ ենք փոխանցում շնորհակալական ու շնորհավորանքի խոսքերը` ամենայն բարիք մաղթելով նաեւ մասնագիտական տոնի առթիվ»,- պարգեւատրվածներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալը:»Իսկ բուժաննձնակազմի մնացած անդամները, ովքեր օգնություն են ցուցաբերել սննդային թունավորում ստացած քաղաքացիներին եւ դուրս են մնացել պարգեւատրվածների ցուցակից, դրամական խրախուսանքի կարժանանան Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրենի կողմից»,- հավաստեց բուժհաստատության տնօրեն Արմենակ Մելքումյանը

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում