Խճանկար

Չինացի գիտնականների մշակած 15-րոպեանոց թեստը որոշում Է MERS վիրուսի առկայությունը

1 րոպեի ընթերցում

Չինացի գիտնականների մշակած 15-րոպեանոց թեստը որոշում Է MERS վիրուսի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գիտնականները հայտարարել են հատուկ ախտորոշիչ ռեակտիվի մշակման մասին, որը թույլ Է տալիս MERS կորոնավիրուսի առկայությունը որոշելու թեստն անցկացնել 15 րոպեի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

Այս ռեակտիվի մշակման բնագավառում հետազոտություններն սկսվել են դեռ 2014 թվականի վերջին. դրանց մասնակցել են Հոնկոնգի եւ Սյամինի համալսարանների գիտնականները, Ռեակտիվն օգտագործվելու Է Չինաստանի տարածքում՝ հիվանդացածներին հայտնաբերելու համար այն դեպքում, եթե երկրում տեղի ունենա կորոնավիրուսի բռնկում:

Նոր ռեակտիվն ավելի արդյունավետ Է. նշվում Է, որ մեկ մասնագետը կարող Է օրական ավելի քան հազար թեստ անցկացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում